Իրադարձություններ աշխարհում
Գիտաժողով ԱՄՆ-ում. «Ցիտոկիններ և բորբոքումներ»
ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը:
Ի թիվս գիտական նորույթներ ներկայացնող տարբեր զեկուցումների, առանձնահատուկ ուշադրության արժանացավ գիտաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ջ.Օպենհեյմի ծրագրային դասախոսությունը, որը նվիրված էր, այսպես կոչված`«ալարմիններին»` սպիտակուցներին, որոնք առաջանում են լեյկոցիտներում, կերատոցիտներում և էպիթելային բջիջներում: Զեկուցողը կարևորեց այն, որ դրանք արագ գոյանում են նաև բազմաթիվ ախտածին ազդակների ազդեցության ներքո, որպես օրգանիզմը տարբեր հիվանդություններից պաշտպանող իմունախթանիչներ:
Ակադեմիկոս Գալոյանի զեկուցումը հիմնականում նվիրված էր տարբեր հիվանդությունների ախտաբանության մեջ ցիտոկինների ունեցած դերին: Նրա և աշխատակիցների կողմից լաբորատոր պայմաններում հայտնաբերած իմունային ցիտոկինների քիմիական կառուցվածքի բացահայտումը հնարավորություն է տվել պարզելու դրանց կարևորությունը իմունային, վարակական, նյարդային և ուռուցքային հիվանդությունների բուժման գործում: Այս աշխատանքների արդյունքում հայտնաբերված են ցիտոկիններ, որոնք սինթեզվում են կենտրոնական նյարդային համակարգում` ուղեղում, որտեղ դրանք իմունաթերապևտիկ հզոր միջոց են: Ըստ ակադեմիկոս Գալոյանի, սթրեսների ժամանակ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմներն ուսումնասիրելիս դրանց բուն էությունը բացահայտելու համար անհրաժեշտ է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի համակցված հետազոտություններ կատարել:
Գիտահետազոտական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով որոշվեց ակտիվացնել Սան Դիեգոյի քաղցկեղի ինստիտուտի իմունային բաժնի և ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի նեյրոհորմոնների բաժնի համատեղ գործունեությունը:
ԱՄՆ-ի գիտական հասարակությունը մեկ անգամ ևս ծանոթացավ Հայաստանում կատարվող գիտական հետազոտություններին` նեյրոկենսաբանության նոր ուղղություններին: Բացի այդ, Life-Time Pharmaceuticals Inc. ընկերության նախագահ Դր. Ֆ.Տաուբի և պրոֆ. Ա.Գալոյանի միջև տեղի ունեցան լուրջ քննարկումներ` վերջինիս ու աշխատակիցների կողմից ստեղծված նոր պատրաստուկների վերաբերյալ, որոնք խիստ կարևոր են արյան և վարակական ծանր հիվանդությունների (հատկապես սիբիրյան խոցի) բուժման համար:
Վերջերս լրացավ տաղանդավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ, ԲԳԱ և գիտությունների միջազգային ակադեմիաների ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արտասահմանյան մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ Արմեն Անուշավանի Գալոյանի ծննդյան 80-ամյակը:
Հիրավի, ՀՀ բժշկագիտությունն իրավունք ունի պարծենալու համաշխարհային ճանաչում ստացած և դեռ ակտիվ գործունեության եռանդով տոգորված մարդ, քաղաքացի, նշանավոր գիտնական, պրոֆեսոր Արմեն Գալոյանով, համաշխարհային կենսաքիմիայի ասպարեզում նրա կատարած խոշոր ներդրումներով:
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը սրտանց շնորհավորում է նշանավոր գիտնականին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, ցանկանում նրան քաջառողջություն, նոր հաջողություններ ժամանակակից բժշկագիտության և մասնավորապես` կենսաքիմիայի զարգացման բնագավառում:
29.07.2010 Կարդացեք նաև
16.04.2025
03.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ